կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-19 14:26
Հասարակություն

Արագածի ախոյանները

Արագածի ախոյանները

Հոկտեմբերի 14-ին «Ավստրիական ավիաուղիների» սպասարկած` Վիեննա-Երեւան չվերթի ուղեւորները, անցնելով հաշվառումը, մաքսակետը, հատուկ հսկման գոտին եւ շարժվելով դեպի օդանավ, անակնկալ հայտարարություն են լսել. օդաչուներից մեկի առողջական վիճակի վատացման պատճառով  չվերթը հետաձգվում է, իսկ պահեստային անձնակազմ չկա:

 

Եվ քանի որ Վիեննայում օդանավակայանը գիշերը փակվում է, ուղեւորներին առաջարկել են հենց տեղում` ոտքի վրա գիշերել, մինչեւ առավոտյան 8-ին կբացվի օդանավակայանը, իսկ 10-ին էլ կստանան վերադարձի մասին տեղեկություն: Ուղեւորների թվում էին նաեւ «Եվրանեսթ»-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներ Լիլիթ Գալստյանը, Արտակ Զաքարյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Արագած Ախոյանը:

 

Պատգամավորներն անմիջապես վկայակոչում են միջազգային օրենքները, ըստ որոնց`  ուղեւորներին պարտավոր են տրամադրել հատուցում, ապահովել սնունդ եւ տարրական պայմաններ: Սկզբում օդանավակայանի սպասարկողները կանչում են ոստիկանների, ապա բանակցությունների արդյունքում կանանց ու երեխաներին ապահովում հանգստի սենյակներով, իսկ մնացածը ոտքի վրա դիմավորում են լուսաբացը:

 

Իսկ Երեւան հասնում են զարտուղի ճանապարհներով: Պատգամավորներից մեկը, օրինակ, Երեւան է հասնում «չերեզ» Լոնդոն: Այժմ չվերթի մասնակիցները հավաքում են ստորագրություններ` «Ավստրիական ավիաուղիներ»-ի դեմ դատական հայց ներկայացնելու համար: