կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-13 17:40
Մշակույթ

Նարեկացիական աղոթք

Նարեկացիական աղոթք

Այսօր «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանի հեղինակությամբ տեղի ունեցավ Վահան Տերյանի «Տերյանագիտություն և մատենագիտություն» գրքի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել Վահան Տերյանի վերաբերյալ ուսումնասիրություներ, գրախոսություններ, հոդվածներ եւ հուշեր:

 

Իսոյանը նշեց, որ սա այն գրքերից մեկն է, որը Տերյանին բացահայտում, ներկայացնում է ամբողջովին: «Տերյանը ամենօրյա կարդալու բանաստեղծ է, նրան չպետք է հիշել հազվադեպ, տոնից տոն»,-ասաց Իսոյանը:

 

Վերջերս լույս է տեսել նաեւ Վահան Տերյանի 120 բանաստեղծությունների գիրքը, սակայն հրատարակչությունն այսքանով չի ավարտի իր աշխատանքը. յուրաքանչյուր տարի կհրապարակվեն Տերյանին նվիրված նոր գրքեր:

 

«Տերյանը մեծ բանաստեղծ է եւ նա մեծ ավանդ ունի հայ գրականության մեջ: Նրան սիրել եւ ճանաչել են անգամ մինչ «Մթնշաղի անուրջներ» գրքի հրատաարկվելը»,-ասաց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը:

 

Արձակագիր Վահան Սաղաթելյանն էլ նշեց, որ նույնիսկ Սահյանը Տերյանին համարել է Նարեկացիական աղոթք:

Շուտով լույս կտեսնեն Գուրգեն Մահարու երկերը և Հովհաննես Շիրազի ընտրանին:

 

Լուսինե ԱՍԱՏՐՅԱՆ