Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2008 թվականի աշնանը, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին նոր էր խոսվում Հայաստանում, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դրան դիմակայելու եւ դրանից նույնիսկ օգուտներ քաղելու համար մի քանի առաջարկություններ է արել կառավարությանը:
Առաջարկներից մեկն այն էր, որ նոր տեխնոլոգիաներ երկիր ներկրելու դեպքում այդ ապրանքները չհարկվեն, որպեսզի դրանցով հնարավոր դառնա զարգացնել ձեռնարկությունները եւ բարձրացնել արդյունաբերության մրցունակության մակարդակը:
Բանն այն է, որ սովորական պայմաններում զարգացած որեւէ երկիր չի վաճառի վերջին սերնդի տեխնիկան, սակայն ճգնաժամի փուլում սնանկացած ձեռնարկությունները (օրինակ` General Motors-ը) ստիպված պետք է հրաժարվեն գույքի գոնե այն մասից, որը չի աշխատում, դրանից շահույթ չի ստացվում, բայց դրա դիմաց գույքահարկ է վճարվում:
Սա հրաշալի հնարավորություն է` էժան գներով բարձրորակ տեխնիկա գնելու համար:
«Ցավոք, 3 տարի պահանջվեց, որպեսզի այս առաջարկը գտներ իր կիրառությունը: Եվ ուրախությամբ պիտի նշեմ, որ կառավարությունը վերջերս որոշում ընդունեց, որ ներմուծվող նոր տեխնիկան, սարքավորումները որոշ ժամանակահատվածում ազատվելու են հարկերից»,- ասաց Թ. Մանասերյանը: