կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-08 14:25
Արցախ

Այսօր Ստեփանակերտի օրն է

Այսօր Ստեփանակերտի օրն է

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի օրն է: Վաղ առավոտից մայրաքաղաքի փողոցներում տոնական եռուզեռ է. քաղաքի տարբեր վայրերում փոքրիկ միջոցառումներ են անցկացվում։

 

Ինչպես ամեն տարի, այսօր նշվում է նաեւ Բերքի տոնը. Ստեփանակերտի կենտրոնական մասում գյուղմթերքի տոնավաճառ է կազմակերպվել, իսկ երեկոյան մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի կունենա տոնին նվիրված հանդիսավոր երեկոն։

 

Ամբողջ օրը դպրոցահասակ երեխաները ներքաղաքային տրանսպորտից օգտվելու են անվճար, երեկոյան ժամերից մինչեւ ուշ գիշեր անվճար կլինեն նաեւ Ստեփանակերտի զբոսայգիների կարուսելները։