|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով «Նաիրիտ»-ի ճակատագրի մասին, մասնավորապես` պատասխանելով մեր այն հարցին, թե որտե՞ղ են հասել «Նաիրիտ»-ի ներկայիս վիճակի պատասխանատուներին գտնելու` կառավարության ուսումնասիրությունները, ասաց, որ առաջիկայում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ հանդիպում է կայանալու, հրավիրված են լինելու պատգամավորներ, «Նաիրիտ»-ի աշխատակիցներ:
«Փորձելու ենք այս երկու-երեք օրը քննարկել եւ որոշում կայացնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետը:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է մեղավորներին գտնելու ուսումնասիրության ճանապարհը տանի դեպի Վաշինգտոն (ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է, նստավայրը՝ Վաշինգտոն), վարչապետը հայտարարեց. «Եկեք չշտապենք, տեսնենք` ինչպես կլինի»:
Դիտարկմանը, թե, փաստորեն, չի՞ բացառում, որ գործը կարող է դրան հասնել, Աբրահամյանը միայն ժպիտով պատասխանեց եւ հեռացավ: