կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-06 11:40
Առանց Կատեգորիա

Սթիվը փոխեց աշխարհը

Սթիվը փոխեց աշխարհը

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Զաքերբերգն իր երախտագիտությունն է հայտնել այս գիշեր մահացած` Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին:

 

«Սթի'վ, շնորհակալ եմ քեզ, որ դու ուսուցիչ էիր եւ ընկեր: Շնորհակալ եմ, որ դու ցույց տվեցիր, թե ինչ ես անում, եւ որ քո այդ գործը կարող է աշխարհը փոխել: Ես քո կարիքը շատ եմ զգալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքերբերգը:

 

Ըստ Reuters-ի` Ջոբսի մահվան մասին իր բլոգում գրել է Microsoft ընկերության տնօրենների խորհրդի անդամ Բիլ Գեյթսը. «Նա, ով աշխատել է Սթիվի հետ, մեծ պատիվ է ունեցել: Հաճախ չես հանդիպում այնպիսի մարդկանց, ովքեր այդպես նկատելիորեն փոխում են աշխարհը, ինչպես արեց Սթիվը: Եվ այդ փոփոխությունը կզգան նոր սերունդները: Ես ու Սթիվը ծանոթացել ենք 30 տարի առաջ, մենք գործընկերներ էինք, մրցակիցներ եւ ընկերներ»:

 

Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամբ հատուկ հայտարարություն է արել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման. «Սթիվը ամերիկացի մեծ նորարարների շարքն է դասվում: Նա բավականին քաջ էր` չմտածելու համար այնպես, ինչպես մյուսները, բավականին հաստատակամ` հավատալու համար, որ կարող է փոխել աշխարհը եւ բավականին շնորհալի` դա անելու համար»: