Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախում երեկ ավարտվել է հոկտեմբերի 1-ին մեկնարկած Bridge Artsakh-2011 երրորդ տնտեսական համաժողովը, որին նախորդել է Artsakh Expo-2011 երկրորդ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։
Այս անգամ ղարաբաղյան եւ հայաստանյան գործարարների ու պաշտոնյաների քննարկմանն է ներկայացվել 7 թեմա՝ ներկրմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման հեռանկարները, Արցախի տնտեսության զարգացման գործում ֆինանսական կառույցների մասնակցությունը, ՏՏ զարգացումը, ինչպես նաեւ պարենային անվտանգության, ՓՄՋ ծրագրերի, Հայաստանի եւ Արցախի շինարարական համալիրների ինտեգրման հետ կապված հարցեր։
Համաժողովի բացման արարողությանը ներկա է եղել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա նշել է, որ Արցախում բարձր են գնահատում երկրի բարգավաճմանն ուղղված յուրաքանչյուր միջոցառում, ամեն մի քայլ, որը կնպաստի գործարար կյանքի աշխուժացմանը, տնտեսության զարգացմանն ու անկախ պետականության հիմքերի շարունակական ամրապնդմանը: Նա միաժամանակ ընդգծել է, որ դա համազգային նշանակության խնդիր է, որի լուծման ամենաարդյունավետ տարբերակներից են ինչպես համայն հայության ջանքերի ու ներուժի օգտագործումը, այնպես էլ փոխշահավետ համագործակցության հաստատումը արտերկրի տարբեր ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի հետ:
Համաժողովի երկրորդ օրը մասնակիցները գործնական ու ճանաչողական այցեր են կատարել Արցախում գործող մի քանի ընկերություններ։