կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-02 21:59
Քաղաքական

Մաքրությունից հետո` ասուլիս

Մաքրությունից հետո` ասուլիս

Ազատության հրապարակում դեռեւս շարունակվում են ՀԱԿ-ի հայտարարած շուրջօրյա հանրահավաքները։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրահավաքի մասնակիցները երեկ երեկոյից սկսել են մաքրել հրապարակը, իսկ այսօր հրապարակն ամբողջովին մաքուր է։

 

Նշենք, որ երեկվանից Կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց ելույթներում հայտարարում էին, որ Ազատության հրապարակն ու հարակից տարածքը հատուկ հրահանգով չեն մաքրվում, որպեսզի հետո ընդդիմությանը մեղադրեն տարածքն աղտոտելու մեջ։

 

Ավելին` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին հայտարարել է, որ հոկտեմբերի 3-ին` ժամը 18.30-ին, կայանալու է յուրօրինակ ասուլիս: Իսկ հանրահավաքի մասնակիցները եւ բոլոր ցանկացողները կարող են հարցեր ուղղել Կոնգրեսի ղեկավարներին: Հարցերը պատասխանողներին կտրվեն ինչպես բանավոր եւ գրավոր, այնպես էլ կապի այլ միջոցներով՝ էլեկտրոնային փոստով եւ հեռախոսային կարճ հաղորդագրություններով: