|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, որը նախատեսված է երկուշաբթի օրը, կազմակերպվում է նախնական ծրագրին համապատասխան. գրում է mk.ru-ն:
Ըստ նրա՝ երկրների ղեկավարները բանակցությունների համար հանդիպելու են Սոչիում, սակայն չի նախատեսվում ո՛չ փաստաթղթերի ստորագրում, ո՛չ համատեղ մամուլի ասուլիս:
Պեսկովը մանրամասնել է, որ Լուկաշենկոյի ներկայիս այցը «կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով այն օրերը, որ ներկայումս ապրում է Բելառուսը»: