|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Ռուսաստանյան ներքին քաղաքական գործընթացները, մասնավորապես` Պուտին-Մեդվեդեւ հավանական փոխտեղումը, չեն կարող զուգահեռվել հայաստանյանի հետ: Զուգահեռներ են տարվում, թե եթե Պուտինը գալիս է իշխանության, ապա ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ կարող է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց, որ Ռուսաստանն ու Հայաստանը, ինչպեսեւ Պուտինին եւ Քոչարյանին համեմատելը ճիշտ չէ:
Նրա խոսքերով` Քոչարյանի վերադարձի խոսակցությունները շահեկան են թե' քոչարյանամետ թիմին, որը պարզապես հույսեր է կապում դրա հետ, թե' ՀԱԿ-ին, թե' ներկայիս իշխանությանը: Վերջին երկու ուժերը փորձում են միմյանց «վախեցնել» Քոչարյանի վերադարձով:
Կան երեք կարեւոր գործոններ, որոնք թույլ են տալիս պնդել, որ Հայաստանում չի կարող կրկնվել ռուսաստանյան սցենարը. «Պուտինի վարկանիշը շատ բարձր է Ռուսաստանում, իսկ Քոչարյանինը` զրոյական: Երկրորդն այն է, որ Պուտինը գործող վարչապետ էր եւ ուներ քաղաքական լծակներ, իշխանական ռեսուրսներ, որոնք չունի Քոչարյանը: Երրորդ` Պուտինը չունի ընդդիմություն, իսկ Քոչարյանն ունի հզոր ընդդիմություն` ի դեմս թե' ներկայիս իշխանության, թե' ընդդիմության»: