2011թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում նախատեսված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի եւ երթի առնչությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «Մենք հիշեցնում ենք ԱՄՆ քաղաքացիներին, որ, չնայած այն հանգամանքին, որ հանրահավաքը, սպասվում է, որ խաղաղ բնույթ է կրելու, այդուհանդերձ, կարող է առանց զգուշացման առճակատման եւ բռնության վերածվել։ Դուք պետք է հնարավորինս խուսափեք միջոցառումների անցկացման վայրերից և զգույշ լինեք։ Հետեւե'ք իրադարձությունների լուսաբանմանը եւ զգոն եղեք»։