կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-22 15:51
Արցախ

Արցախում ավելի լավ են զգում խաղաղության գինը

Արցախում ավելի լավ են զգում խաղաղության գինը

Երեկ Արցախում գործող «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կլոր սեղան էր հրավիրել` «Խաղաղության միջազգային օրը» թեմայով, որին մասնակցել են իշխանության, հասարակական կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Կլոր սեղանը հրավիրվել է CARE միջազգային կազմակերպության հովանավորությամբ իրականացվող «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում կանանց հնարավորությունների ապմարպնդումը» ծրագրի շրջանակներում։

 

Մասնակիցներից ոմանք, խոսելով տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին, շեշտել են, որ այն երկրներում, որտեղ պատերազմներ չեն եղել, կարծես, չեն զգում խաղաղության գինը, իսկ Արցախում այն առավել խորն է զգացվում, քանի որ այստեղ պատերազմ է եղել: Հրադադարից հետո էլ, արդեն երկար ժամանակ է, ինչ գտնվում են ո'չ պատերազմ, ո'չ խաղաղություն վիճակում։

 

Մասնակիցների կարծիքը միանշանակ է եղել՝ տարածաշրաջանում խաղաղության հաստատման համար հակամարտություններն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով՝  զերծ մնալով բռնություններից ու պատերազմներից։