Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Համաձայն ՀՀ ՊՆ օպերատիվ տվյալների` մարտի 15-16-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան-Ադրբեջան սահմանահատվածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 12 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 200 կրակոց:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Բերքաբեր, Կոթի, Վազաշեն, Այգեձոր, Պառավաքար, Կայանավան, Չինարի, Սևակավան, Երասխ և Խնձորուտ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը. տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը կրակոցներ է արձակել նաև մանկապարտեզների, դպրոցների եւ երթևեկող ավտոմեքենաների ուղղությամբ:
Ի պատասխան հակառակորդի ակտիվ նախահարձակ գործողությունների` ՀՀ ՊՆ ստորաբաժանումները գործել են առավել հավասարակշռված, հայկական կողմից կրակոցներ չեն արձակվել:
Ի դեպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, սահմանի` հիշյալ մի քանի հատվածներում հրադադարի խախտումներ են արձանագրվել իբր հայկական կողմից:
Հերքելով ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը` մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը մեկ անգամ ևս հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը:
Վերջին օրերին հակառակորդն առաջնային դիրքերում իրականացնում է նաև ինժեներական, որոշ հատվածներում` ականապատման աշխատանքներ: