|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի` մայիսի 16-21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 200-ից ավելի անգամ, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակվել է շուրջ 1500 կրակոց:
Բացի ինքնաձիգերից, առաջնային գծում հակառակորդը կիրառել է նաև ՍՎԴ և թուրքական արտադրության «Իստիգալ» տիպի դիպուկահարային հրացաններ, ՊԿ, ԴՇԿ և «Ուտյոս» տիպի գնդացիրներ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել. տեղեկացնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: