|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Ամբողջ օրը մարդկանց էս վիճակի մեջ պահում եմ` սա չի կարելի, դա չի կարելի, էլ չգիտեմ` ի՞նչն է կարելի իրենց: Իրենք հըլը որ սենց ապրում են: Էս աշխատավարձով դժվար երկար ձգեն»,- ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կառավարության նիստից հետո` անդրադառնալով ոստիկանների աշխատավարձերի խնդրին:
Ցածր աշխատավարձի պատճառով որոշ ոստիկանները ստիպված զուգահեռ այլ աշխատանքով էլ են զբաղվում, օրինակ` տաքսի են քշում: Ոստիկանապետը նշեց, որ նման դեպք եղել է, եւ ստիպված այդ մարդուն ազատել է ծառայությունից:
Հարցին, թե արդյո՞ք ցածր աշխատավարձի պատճառով կոռուպցիոն ռիսկերը չեն մեծանում, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Կարծեմ, թե չկարծեմ` ռիսկը շատ է»:
Նա հավելեց նաեւ, որ ոստիկաններ էլ կան, որոնք սնվում-ապրում են հենց այն կրպակների շնորհիվ, որոնք քաղաքապետարանը ցանկանում է ապամոնտաժել:
Իսկ թե արդյո՞ք ոստիկանների աշխատավարձերը կբարձրացվեն, դեռեւս հայտնի չէ, սակայն նախատեսվում է: