կարևոր
3964 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-26 17:36
Իրավական

Խոսում են գործը խոչընդոտելուց, բայց բոլոր վկաները ոստիկաններ են․ Արցախը չհանձնողների գործով փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում ընթացող Արցախը չհանձնողների (11 երիտասարդների) գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը փետրվարի 6-ին  ժամը՝ 14։00-ին է։ Դատավորը նշեց, որ հաջորդ նիստին հրավիրվելու են գործով վկաները։  Նշենք, որ կողմերին լսելուց հետո դատարանն անցավ գրավոր ապացույցների հետազոտմանը։

Լրագրողների հետ զրույցում, խոսելով գործի ընթացքի մասին, փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց․ «Խոսում են գործից խոչընդոտելուց, բայց բոլոր վկաները ոստիկաններ են․  նաև հարց է, թե՝  որքանով այստեղի մեղադրյալները կապ ունեն՝ ոստիկանների վրա շշեր նետելու մեղադրանքի հետ»։

Փաստաբանը նաև նշեց, որ դատական նիստերը ձգձգելու միտում ունեն․ «Բազմիցս ասել ենք՝ կալանքները վերացրեք հանգիստ ռեժիմով գործը քննենք»։ Հովհաննես Խուդոյանը նաև մտահոգություն հայտնեց, որ գործն ընթանում է միացրած, այսինքն՝ պետք է գոնե առանձնացված լինեին  խուլիգանության  և զանգվածային անկարգության հոդվածներով մեղադրանքները։

Մանրամասն՝ տեսանյութում։