կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-12 00:57
Աշխարհ

14 վիրավորների թվում կան նաև ոստիկաններ

14 վիրավորների թվում կան նաև ոստիկաններ
Նոյեմբերի 10-ին Անգլիայում տասնյակ հազարավոր ուսանողներ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ`բողոքելու համալսարանների ուսման վարձերի բարձրացման և պետության կողմից համալսարանական ուսուցման համար ֆինանսավորման կրճատման դեմ: Ցույցը կազմակերպվել է Ուսանողների Ազգային Միության, դասախոսների միության և Համալսարանների և Քոլեջների միության կողմից: 24,034 ուսանողներ գրանցվել և խոստացել էին մասնակցել ցույցին, սակայն արդյունքում ցույցին մասնակցել են 52,000 մարդ: Ուսանողներին միացել են նաև շրջանավարտներ և դասախոսներ: Ցույցին մասնակցելու համար Լոնդոն են ժամանել ուսանողներ Անգլիայի ողջ տարածքի 100-ից ավելի համալսարաններից: Ուսանողների զայրույթն ուղղված է եղել Անգլիայի փոխվարչապետ Նիք Քլեգի դեմ, ով ընտրությունների ժամանակ խոստացել էր չբարձրացնել ուսման վարձերը: Ցույցը սկսվել է կեսօրին և ավարտվել երեկոյան ժամը 8-ին: Ցուցարարներից 200-ը զավթել են Միլբանկ 30 շենքը, որտեղ գտնվում է Պահպանողական կուսակցության նախընտրական շտաբը: Ցուցարարները ջարդել են շենքի պատուհանները, կրակ վառել շենքի մոտ և բարձրացել տանիք: 14 մարդ, այդ թվում նաև ոստիկաններ, վնասվել են, իսկ ավելի քան 50 ցուցարարներ` ձերբակալվել: