|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ամենաէքսցենտրիկ եւ սկանդալային երգչուհիներից մեկը` Լեդի Գագան, նոր սիրավեպ է սկսել: Գագայի ընտրյալը «Արնախումի օրագրերը» ամերիկյան հեռուստասերիալի աստղ, 30-ամյա դերասան Թեյլոր Քինին է:
Հենց նա է նկարահանվել Լեդի Գագայի «You and I» երգի տեսահոլովակում, որը նվիրված է եղել Լեդի Գագայի նախկին ընկերոջը:
Երգչուհու եւ դերասանի միջեւ համակրանքը ծնվել է նկարահանումների ժամանակ, եւ այժմ նրանց հաճախ կարելի է տեսնել միասին զբոսնելիս, զվարճանալիս ու համբուրվելիս:
Սիրահարված զույգին վերջերս տեսել են Կալիֆոռնիայի լողափերից մեկի բարում: «Սկզբում ոչ ոք չճանաչեց հայտնի երգչուհուն: Նրանք սիրահարված հասարակ զույգի տեսք ունեին: Իսկ երբ հայտնի դարձավ, որ բարում Գագան է, երգչուհին չզայրացավ, չփորձեց թաքնվել կամ հեռանալ: Հակառակը` ստորագրություններ բաժանեց»,- պատմել է ականատեսներից մեկը: