|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավստրալիայում` շվեդական IKEA ընկերության առեւտրային կենտրոններում, բացվել է հատուկ սենյակ տղամարդկանց հանգստի համար, որոնք այնտեղ կարող են ժամանակ անցկացնել, քանի դեռ իրենց կանայք գնումներ են կատարում խանութից:
Եթե քառօրյա փորձարկումից հետո պարզ դառնա, որ սենյակի գոյությունն արդյունավետ է, հանգստի նման սենյակներ կբացվեն նաեւ այլ խանութներում. տեղեկացնում է mignews.com-ը:
Սենյակը կոչվում է Manland, մանկական խաղային սենյակների` Smalland-ների նմանությամբ: Տղամարդկանց առաջարկվում են սպորտային խաղեր, զվարճալի հաղորդումներ, սեղանի հոկեյ կամ պինբոլ, թարմ մամուլ: Բացի այդ` Manland-ի յուրաքանչյուր այցելու անվճար հոթ-դոգ է ստանում:
Ինչպես մանկական սենյակների դեպքում, կանայք, որոնց ամուսինները Manland-ում են, ստանում են հատուկ սարքավորումներ, որոնք ամեն կես ժամը մեկ հիշեցնում են «անտեր թողնված» ամուսինների մասին: