կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 13:11
Աշխարհ

Հայերը թաթար են սպանել

Հայերը թաթար են սպանել

Սիմֆերոպոլում լուրջ մտահոգություններ կան, որ 19-ամյա Էմիլ Գանիեւի սպանությունից հետո հնարավոր են էթնիկ բախումներ:

Ձերբակալվել են սպանության մեջ կասկածվողներ` եղբայրներ Արգիշտի եւ Անդրոնիկ Հարությունյանները: Եվս երկու կասկածյալներ` Կարեն Գեւորգյանը եւ Արա Հովակիմյանը, ձերբակալվել են հանցագործության վայրում` Սիմֆերոպոլից 20 կմ հեռու գտնվող Ռոդնիկովոյե գյուղի սրճարանում, որտեղ սեպտեմբերի 3-ին վեճ էր բռնկվել Ղրիմի թաթարների եւ 4 հայերի միջեւ: Արդյունքում 4 թաթար վիրավորվել է, մեկը` սպանվել:

Ականատեսներից մեկի խոսքերով` հայերը տաքսի են վարձել, չեն ցանկացել վճարել եւ վիրավորել են տաքսիստին, ծեծկռտուքն էլ են նրանք հրահրել: Ըստ նրա` Էմիլի թաղման արարողությանը հավաքվել է 300 երիտասարդ, նրանք ցանկացել են ցույց կազմակերպել, սակայն «մեջլիսում մեզ հետ պահեցին, որ զայրացած ամբոխը ինքնադատաստան չտեսնի»:

Комсомольская правда-ի տեղեկություններով` Էմիլի մահից երկու օր անց սրճարանը հրդեհվել է: «Միլիցիան ասում է, որ պատճառը կենցաղային է, սակայն թաթարները հաստատ խորոված ուտելու համար չէին գիշերը ներխուժել հայկական սրճարան»,- ասել է Ղրիմի կազակների միության եսաուլ Յուրի Պերշիկովը` հավելելով, որ Ռոդնիկովոյում հերթապահություն է սահմանվել` հակամարտությունը կանխելու համար:

Հարուցվել է երկու քրեական գործ` մեկը` «Խուլիգանություն», մյուսը` «Կանխամտածված սպանություն» հոդվածներով: