Փոխարժեքներ
07 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովը եւ «Մեդիամաքսը» ներկայացնում են «Հայաստանը ես եմ» մրցույթը, որին կարող են մասնակցել 1990-91թթ. ծնված ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մրցույթի անցկացման պահին բնակվում են ՀՀ-ում:
Մրցույթն ունի մեկ մրցանակ` հաղթողը կուղեկցի ՀՀ նախագահին արտերկիր կատարվելիք այցերից մեկի ընթացքում: Հաղթողին կորոշի ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովի եւ «Մեդիամաքսի» համատեղ ժյուրին:
Մրցույթի մասնակիցներն իրենց ընտրությամբ կարող են ներկայացնել` էսսե (շարադրություն) (առավելագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ` «Հայաստանը ես եմ» թեմայով, լուսանկար կամ լուսանկարների շարք (մինչեւ 6 լուսանկար) եւ տեսահոլովակ (առավելագույն տեւողությունը` 3 րոպե)` «Հայաստանը ես եմ» թեմայով:
Հեղինակները պետք է երաշխավորեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքներն իրենց են պատկանում:
Ներկայացված բոլոր աշխատանքները կհրապարակվեն «Մեդիամաքս»-ի կայքում բացված հատուկ`http://www.mediamax.am/am/specialprojects/contest բաժնում, բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի մրցույթի պայմաններին:
Մրցույթի ընթացքին ու ստացվող աշխատանքների հրապարակմանը, ինչպես նաեւ հետադարձ կապի պահպանման համար անհրաժեշտ է գրանցվել Facebook սոցիալական ցանցի «Մեդիամաքս»-ի էջում ` https://www.facebook.com/Mediamax.am:
Մրցույթը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին, աշխատանքների ընդունումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը, իսկ մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին: