Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում պատրաստվում են մեծ տոնի՝ նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ կայցելի շուրջ 400 հոգի։
Տոնակատարությունների շրջանակներում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարբեր բնակավայրերում միջոցառումների գլխավոր օրվա՝ սեպտեմբերի 2-ի առաջին կեսին նախատեսվում են այցելություններ տեղական հուշահամալիրներ, զինվորական ստորաբաժանումների քայլերթեր, հանդիսավոր նիստեր, տոնական համերգներ՝ տեղական ուժերով։
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի խոսքերով՝ շրջաններում հյուրախաղերով հանդես կգան նաեւ Ստեփանակերտում գործող մշակութային կոլեկտիվները, իսկ որոշ համայնքներում միջոցառումները փոքր-ինչ կտարբերվեն. օրինակ` Մարտունու շրջանի ճարտար գյուղի Բերդ սարի շուրջ շուրջպար է կազմակերպվելու եւ պարողները փորձելու են Բերդի վրա Բերդ պարը բեմադրել:
Սեպտեմբերի 2-ի առավոտյան Ստեփանակերտում երթ է կազմակերպվելու դեպի հուշահամալիր, որից հետո օրվա ընթացքում անցկացվելու են տարբեր մարզական ու մշակութային միջոցառումներ, իսկ երեկոյան մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում անկախության շուրջպար կլինի, Ս.Շահումյանի անվան մարզադաշտին հարող տարածքում՝ ազգագրական վերնիսաժ, որից հետո մարզադաշտում կկայանա տոնական գլխավոր համերգը։