|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Գիտնականները միջոց են գտել գնահատելու մշտական ցավը գիտական ճշգրտությամբ, այլ ոչ թե 1-10 պայմանական սանդղակով: Դա հնարավորություն կտա բժիշկներին ավելի լավ վերահսկելու ցավի նվազեցումը բուժման ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Doctors.am-ը, նոր մեթոդը կոչվում է «զարկերակային հոսքի նշում» եւ կատարվում է համակարգչային սքանավորման միջոցով:
Հետազոտությանը մասնակցել է 32 մարդ, մեծ մասը` միջինը 47 տարեկան կանայք: Կամավորների 50 տոկոսը 5 և ավելի տարիներ ունեցել է գոտկատեղի մշտական ցավեր, իսկ մյուսներն առողջ են եղել:
Սկզբում գիտնականները ջերմային ազդեցություն են գործել բոլորի մաշկի վրա եւ նոր տեխնոլոգիայի շնորհիվ պարզել, որ երկու խմբի մարդիկ էլ նույն ձևով են արձագանքում դրան: Այնուհետև գիտնականները խնդրել են կամավորներին որևէ անհարմար դիրք ընդունել, որպեսզի նրանք ցավ զգան:
Պարզվել է, որ այդ պահին մշտական ցավեր ունեցող մարդկանց ուղեղն այլ կերպ է մշակում ցավի ազդանշանները, քան առողջ մարդկանցը: Ի տարբերություն առողջների` հիվանդների ցավն ուժեղացել է 34.3 տոկոսով: