Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ջիմ Մորիսոնի մտքերից...
Մարդիկ վախենում են իրենք իրենցից, իրականությունից, բայց ամենաշատը` իրենց զգացմունքներից: Մարդիկ խոսում են մեծ սիրո մասին, բայց դա հիմարություն է: Սերը ցավոտ է: Զգացմունքները` անհանգստացնող: Մարդիկ գիտեն, որ ցավը դաժան է եւ վտանգավոր: Ինչպե՞ս պետք է սիրեն, եթե վախենում են զգացմունքներից: Ցավը մեզ արթնացնելու համար է:
Մարդիկ փորձում են թաքցնել իրենց ցավը: Բայց նրանք սխալ են: Ցավը հաղթահարելով` զգում ես սեփական ուժը: Եվ այդպես ես դիմակայում: Դա միակ կարեւոր բանն է: Ցավը զգացմունք է: Քո զգացմունքները քո մի մասն են: Քո սեփական իրականությունը: Եթե ամաչում ես դրանցից եւ թաքցնում ես դրանք, ուրեմն թույլ ես տալիս, որ հասարակությունը ոչնչացնի քո իրականությունը: Դու պետք է պայքարես իրավունքներիդ համար եւ զգաս քո ցավը:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ