|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Ռուսաստանի Պրիմորսկյան շրջանում շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա, որին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց. տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Դեպքը պատահել է Խասանի շրջանի հարավային ծովափում: Շնաձուկը կծել է տղամարդու ձեռքը եւ մարմնի այլ մասեր: Նրան անմիջապես տեղափոխել են Սլավյանկա վերականգնողական հիվանդանոց, որտեղ կան թե' համապատասխան մասնագետներ, թե' պայմաններ` տուժածին օգնություն ցույց տալու համար»,- ասել է Պրիմորսկյան շրջանի արտակարգ իրավիճակների ղեկավարը:
Թե որքանո՞վ է ծանր տուժածի վիճակը, դեռեւս պարզ չէ, անգամ հայտնի չէ, թե ինչ տեսակի շնաձուկ է հարձակվել տղամարդու վրա: