Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս այն վիճակում չենք, որ զբոսաշրջությունը վնասի էկոլոգիային: «Կան փոքր, լուծելի խնդիրներ, որոնք կապված են աղբահանության հետ, եւ մենք բոլորս պետք է շահագրգիռ լինենք` դրանք լուծելու համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա նաեւ նշեց, որ զբոսաշրջությունը պետք է զարգացնել այնպես, որ դրանից բնապահպանական խնդիրներ չառաջանան, իսկ ստացվող եկամուտները կարողանան փակել վնասը, պահպանել ռեսուրսները:
Սակայն «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը դեմ արտահայտվեց նախորդ բանախոսի ասածներին` հայտարարելով, որ սխալ են պնդումները, թե զբոսաշրջությունն ազդեցություն չի ունենում բնապահպանության վրա: Դրա վառ օրինակները «Դիլիջան» եւ «Սեւան» ազգային պարկերն են:
«Դիլիջան» ազգային պարկի 70 տոկոսը ռեկրեացիոն գոտի է, սակայն այդ տարածքներում կառուցվում են օբյեկտներ, կտրվում են անտառներ. ծառահատումները նախորդ տարվա համեմատ 1,5 անգամ ավելացել են: Իսկ Սեւան կամ Գավառ գնալու ճանապարհին կարելի է հանդիպել նոր կառուցվող օբյեկտների:
Ի. Զառաֆյանը նաեւ հայտատարեց, որ Սեւանա լճի մոտակայքում կա 27 աղբավայր, որոնք մեծ մասամբ պլաստիկ թափոնների աղբանոցներ են, իսկ այդ թափոններն անթույլատրելի գործոն են Սեւանա լճի էկոլոգիայի համար: Նա նաեւ նշեց, որ հարկավոր է մշակել ազգային պարկերի զարգացման եւ պահպանման նոր հայեցակարգեր: