կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-06 10:37
Հասարակություն

Պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առևտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող.«Ժողովուրդ»

Պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առևտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վաղուց պետք է ստեղծված լիներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. օրենսդրության համաձայն՝ այն պետք է ստեղծված լիներ 2018 թվականի ապրիլի 10-ից՝ նոր սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 50-օրյա ժամկետում, այսինքն՝ մայիսի վերջերին: Սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչև հիմա չի ձևավորվել: Փոխարենը գործում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի նախագահն էլ մեկ տարի առաջ էր հրաժարական ներկայացրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018թ. ընթացքում Էթիկայի հանձնաժողովը 2181 հայտարարագրերի և այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս է բերել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առևտրային կազմակերպությունների տվյալներ: Եվ արդյունքում պարզվել է, որ 2014-2017 թվականներին պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առևտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, և նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր»: