Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թերթին հասած տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Եվրոպայում է հանգստանում, նրա շրջագայությունների ուղեգծից դուրս չի մնացել Մոնտե Կառլոն: Իսկ մինչ այդ նա հավաքել է ԲՀԿ վերնախավին ու հորդորել է գնալ հանգստի`սեպտեմբերին թարմ ուժերով կուսաշխատանքի լծվելու պայմանով: ԲՀԿ-ից արձակուրդում չէ միայն Վարդան Բոստանջյանը, ով կոալիցիայի կազմում բանակցում է ՀԱԿ-ի հետ: Մեր տեղեկություններով` աշնանը նախընտրական ցուցակների կազմման հարցում Ծառուկյանը որոշել է առաջնորդվել «ով ավելի շատ ձայն կբերի» սկզբունքով:
Առաջնային տեղերում են ԲՀԿ մեծահարուստները` Սամվել Բալասանյան, Մուրադ Գուլոյան, Մխիթար Հարությունյան, ովքեր արդեն սկսեն են քողարկված ընտրարշավը: