կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-08 13:49
Արցախ

ԼՂՀ

ԼՂՀ
«Իլ դեմոկրատիկո»իտալական համացանցային օրաթերթը հրապարակել է Արմանդո Պասկալեի «Չկազմված մի պետության պատմություն. իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» հոդվածը, որտեղ, անդրադառնալով Կոսովոյի անկախության ինքնահռչակմանը եւ Հարավային Սուդանի համաժողովրդական հանրաքվեով վավերացված անկախությանը, հաստատվում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից: Հոդվածագիր Արմանդո Պասկալեի իր հոդվածում նշել է, որ Ղարաբաղը դեռեւս նախաքրիստոնեական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, եւ հետեւաբար, եղել է Հայաստանի անբաժան մասը: Իսկ ահա Բաքուն վարել է պատմականորեն հայկական տարածքները բռնի ազերիացնելու քաղաքականություն, գիտակցաբար թուլացրել է հայկական գյուղերի տնտեսությունը, խրախուսել բնակիչների արտագաղթը տարածաշրջանից, հայերի դեմ իրականացրել չարաշահումներ եւ բռնություններ: Լրագրողն ընդգծել է, որ Ղարաբաղը, ճանաչված չլինելով հանդերձ, ներկայումս ունի ինքնիշխան պետության բոլոր հատկանիշները` խորհրդարան, սեփական կառավարություն եւ բյուրոկրատիա: Ադրբեջանի հետ նրա վերամիավորումը կոտնահարի միջազգային իրավունքի սկզբունքները ինքնիշխանության ճշմարտության վերաբերյալ: