|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները հիմա բավական վատ վիճակում են. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքերով` իրականում Թուրքիայի` տարածաշրջանի եւ Հայաստանի հետ շփվելու խնդիրը ոչ թե Երեւանն է, այլ հենց Ադրբեջանը:
Թուրքիան նորմալ չի ընդունել նաեւ Ադրբեջանի մեղքով կազանյան հանդիպման տապալումը: «Դա եւս մեկ անգամ ցույց տվեց թուրքական կառավարությանը, որ Ադրբեջանն է պրոբլեմը, եւ իրականում թուրք արտգործնախարարությունը բավականին զայրացած է Բաքվի վրա»,- ասաց նա` հիշեցնելով, որ Ադրբեջանը եւս մեկ անգամ սպառնացել է կտրել Թուրքիայի գազը:
«Տպավորություն է, որ կրտսեր եղբայր Ադրբեջանը, ավագ եղբորը` Թուրքիային, թելադրում է, թե ինչ անի կամ չանի տարածաշրջանում, ինչը զայրացնում է Թուրքիային»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:
Քաղաքագետը պնդում է, որ լարված են նաեւ Ալիեւի եւ Էրդողանի հարաբերությունները, եւ Թուրքիայում որեւէ մեկն այդ փաստը չի թաքցնում: