կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-12 16:08
Իրավական

Ոստիկանները "լոմկա" են արել

Ոստիկանները "լոմկա" են արել

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները հուլիսի 11-ի երեկոյան Գյումրի քաղաքի մի տնակից բերման են ենթարկել 45-ամյա Վարդգես Մ.-ին  եւ նախկինում դատապարտված` 41-ամյա Մանվել Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկության արդյունքում տնակից հայտնաբերվել են տարբեր տարաներ` լուծույթներով, եւ օգտագործված  5 ներարկիչ:

Վարդգես Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն, իսկ Մանվել Թ.-ն հյուրընկալել է իրեն:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: