Փոխարժեքներ
01 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Նախորդ օրվա մեր շրջայցերի արդյունքում պարզել էինք, որ «8» և «Մոսկվիչկա» սուպերմարկետներում այցելուներին ՀԴՄ կտորներ չեն տրամադրվում:
Հրապարակման վերաբերյալ երեկ ՊԵԿ-ից լղոզված և ծիծաղելի պարզաբանում ստացանք: Պարզաբանման մեջ նշված չէ` մեր նշած կոնկրետ փաստերի հիման վրա այդ սուպերմարկետներում նոր ուսումնասիրություններ կամ ստուգումներ իրականացվե՞լ են:
Բայց ըստ ՊԵԿ-ից ստացած պատասխանի, երկու սուպերմարկետներն էլ այս տարվա ընթացքում` ավելի վաղ, ՀԴՄ կտրոններ չտալու համար տուգանվել են 1 մլն 50 հազար դրամի չափով, սակայն չեն փակվել, քանի որ դրանց գործունեության կասեցումը փոխարինվել է կրկնակի տուգանքի վճարմամբ:
Բնականաբար, որոշ պետական կառույցների գործունեության նպատակը ոչ թե անհատներին և ընկերությունները օրինական դաշտ բերելն է, այլ մարդկանց մի խմբի հարստացմանը նպաստելը: Եվ այդ ճանապարհին նույն պետական կառույցները նույն իրավիճակում, գործելու հնարավորություն տալով սուպերմարկետներին, շատ հանգիստ կարող են «պլոմբել» հացի փող վաստակելու համար առևտուր անող թոշակառուի կրպակը: