|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Երկխոսության վերաբերյալ մեր արձագանքը, ինչպես մի քանի օր առաջ նշել էինք Կոնգրեսի հաղորդագրության մեջ, կլինի, երբ մենք այդ հարցը կքննարկենք մեր համապատասխան կառույցներում»,- անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության հայտնած պատրաստակամությանը` Հայ ազգային կոնգրեսի հետ գնալ քննարկումների, «Երկիր»-ին ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Մեր հարցին՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՀԱԿ-ում դեռ որեւէ քննարկում չի եղել, Մուսինյանը պատասխանեց. «Ես չասացի` չի եղել: Երբ որ քննարկումները կարվեն, մենք մեր արձագանքը կտանք»:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է, որ կոալիցիոն կուսակցությունը պատրաստ է այդպիսի ձեւաչափ ընտրել եւ սեղանի շուրջ քննարկումներ կատարել: «Դա շատ կարեւոր մոտեցում է, եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը խնդիր չի տեսնում` սեղանի շուրջ անձերով, անհատներով հանդես գալու եւ քննարկումները կատարելու»,- ասել է Բիշարյանը: