Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Երբ մենք խոսում էինք արտահերթ ընտրությունների մասին, եւ դա 2008-ի օգոստոսին դրվեց Կոնգրեսի հռչակագրի հիմքում, մյուս քաղաքական ուժերն ու քաղաքագետները հայտարարեցին, որ արտահերթ ընտրությունների համար նախադրյալներ չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Սակայն, Լ. Զուրաբյանի խոսքերով, այդ նույն քաղաքագետներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայումս խոսում են արտահերթ ընտրություններ լինելու հավանականության մասին: Բացի այս` նոր ուժերն էլ խոսում են դրանց անհրաժեշտության մասին:
Խոսքը վերաբերում է ՀՀ նախագահական ընտրություններին:
«Սա նշանակում է, որ մեր ստրատեգիան գործում է: Եթե արտահերթ ընտրություններ պահանջողների սպեկտրը մեծանա, արտահերթ ընտրությունները կդառնան իրականություն»,- նշեց Լ. Զուրաբյանը:
Իսկ հարցին, թե արդյո՞ք կմեծանա այդ սպեկտրը, ՀԱԿ համակարգողն ասաց` մեծանում է: