|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
2008թ. մարտին Սահմանադրական դատարանում ունեցած ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն է հայտնում՝ առանց նշելու օրակարգը: Վերջինս հետագայում միայն ամրագրվում է ՀԱԿ-ի ստեղծման հռչակագրում, բայց ոչ թե արտահերթ ընտրությունների կտրվածքով, ինչպես հիմա փորձում է ներկայացնել այդ կառույցի ղեկավարը, այլ «երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների»:
Անցած երեք տարիներին, սակայն, ՀԱԿ-ը տապալել է իր իսկ սահմանած օրակարգով երկխոսելու ցանկացած նախաձեռնություն եւ այդ ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկել: Այն ժամանակ հիմնավորումն այն էր, թե քանի դեռ իրենց ընկերները բանտերում են, որեւէ երկխոսության մասին խոսք լինել չի կարող: Հիմա այդ մարդիկ ազատության մեջ են: Բայց ՀԱԿ-ը կրկին խուսափում է իր իսկ սահմանած երկխոսության առարկայից, փոխարենը, լեզվական աճպարարություններին զոռ տալով, համոզում է, թե ի սկզբանե երկխոսություն ասելով` նկատի է ունեցել արտահերթ ընտրությունները:
Ստացվում է՝ հենց իշխանությունը կատարեց նախապայմանները, ՀԱԿ-ը սկսեց խեղաթյուրել ժամանակին իր իսկ կողմից ճշտված երկխոսության իմաստն ու օրակարգը: Սա պարզորոշ ընդգծում է, որ իրականում ՀԱԿ-ը ոչ թե երկխոսելու, այլ ընդամենը ժամանակի ընթացքում ի հայտ եկած տակտիկական պարտություններն ու ձախողումները քողարկելու, երկխոսությունը բացառապես սեփական պատկերացումներով վերաձեւելու եւ այն իր քաղաքական շահերին ծառայեցնելու նպատակ էր հետապնդում: