|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ լուրեր տարածվեցին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը որոշել է հեռանալ Հայաստանից: Ըստ այդ լուրերի` Միքայել Հարությունյանը մտադիր է ընտանիքը տեղափոխել Չեխիա, որտեղ նրա ընտանիքը սկսել է ինչ-որ ներդրումներ կատարել:
Միքայել Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում հերքեց Հայաստանից հեռանալու եւ արտերկրում բնակություն հաստատելու մասին լուրերը` ասելով, թե ինքը ոչ մի տեղ էլ չի պատրաստվում գնալ:
«Ես ապրում եւ ծառայում եմ Հայաստանում եւ ոչ մի տեղ էլ չեմ պատրաստվում հեռանալ»,-ասաց Հարությունյանը:
Նա նաեւ հերքեց իր եւ իր ընտանիքի անդամների անուններով արտերկրում ներդրումներ կատարելու մասին լուրերը:
«Ես Հայաստանում անգամ բիզնես չունեմ, էլ ուր մնաց, թե արտասահմանում բիզնես ունենամ»,- ասաց գլխավոր ռազմական տեսուչը: