Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը: Ամեն դեպքում, Բալասանյանի բջջային ինքնապատասխանիչը երեկ արաբերեն էր հնչում։
Սույն արձակուրդն ուշագրավ է նրանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, ու հարց էր առաջացել, արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին:
ԲՀԿ-ական քաղաքապետը, սակայն, ինչպես երեւում է որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել:
Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաեւ հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքի օրը Հայաստանում չի լինի եւ կվերադառնա միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ հստակ կլինի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: