|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ քաղաքական գնահատականը հստակ է. տեղի ունեցածի, մարդկային զոհերի համար պատասխանատու են թե՛ իշխանությունները եւ թե՛ ընդդիմությունը: Եթե նրանք ժամանակին անսային երկխոսության կոչերին, զերծ մնային հասարակության ներսում թշնամանքի բորբոքումից, ոչ միայն ողբերգական հանգուցալուծումը չէր լինի, այլեւ երկիրը չէր հայտնվի եռամյա անիմաստ տեղապտույտի մեջ:
Հիմա կա կոնկրետ ակնկալիք. բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել իրական մեղավորներին: Նախկին նախագահն իր վերջին հարցազրույցով հաստատեց, որ այս խնդիրն առ այսօր առկախ է: Գործող նախագահն իրավապահներից հենց այդ հանգամանքների բացահայտումն է պահանջում:
Միջազգային կառույցները եւս սպասում են «ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվության» խնդրի վերանայման եւ դրանով քաղաքական թունավոր մթնոլորտի չեզոքացման:
Սակայն «արմատական» ընդդիմությունը շարունակում է պատասխանատվության իր բաժինն ընդունելուց խուսափելու համար, դատախազի կեցվածք ընդունած, միայն իշխանության մեջ մեղավորներին մատնացույց անելու իր վարքագիծը: Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ նրանց նպատակը հասարակական մթնոլորտի առողջացումը, մարտի 1-ից հետո ստեղծված լարվածության ու թշնամանքի մթնոլորտի հաղթահարումը չէ: