կարևոր
2350 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-25 13:29
Աշխարհ

Զելենսկին փորձում է խուսափել Իլ-76-ի պատասխանատվությունից․ Ղրիմի սենատոր

Զելենսկին փորձում է խուսափել Իլ-76-ի պատասխանատվությունից․ Ղրիմի սենատոր

Իլ-76-ի կործանման հետ կապված իրավիճակը շատ վատ է Վլադիմիր Զելենսկու և նրա թիմի համար, այժմ նա փորձում է խուսափել պատասխանատվությունից, РИА Новости-ին ասել է Ղրիմի սենատոր Սերգեյ Ցեկովը։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը պնդելու է ինքնաթիռի կործանման միջազգային հետաքննություն անցկացնել։

«Իրավիճակը, միանշանակ, շատ վատ է Զելենսկու և նրա թիմի համար: Նրանք գիտեն, որ իրենք են խոցել Իլ-76-ը: Նրանք արդեն շատ են ասել այդ մասին տարբեր մակարդակներում», - ասել է պատգամավորը:

Ցեկովի խոսքով՝ Զելենսկին փորձում է երկարացնել ժամանակը, քանի որ «Ուկրաինայի ղեկավարության համար շատ տգեղ իրավիճակ է ստեղծվում»։

Սենատորը չի բացառել, որ Զելենսկին կարող է հույս ունենալ, որ ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես Ուկրաինայի տարածքում խոցված մալազիական Boeing-ը։

«Նրանք խոցել են ինքնաթիռը, սակայն միջազգային հետաքննությունը չի ճանաչել Ուկրաինայի մեղքը»,- նշել է նա։

«Ենթադրյալ «միջազգային հետաքննության» դեպքում, որի մասին խոսում է Զելենսկին Իլ-76-ի վերաբերյալ, Կիևը կփորձի հրավիրել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային մասնակցելու այդ գործընթացին», - կարծում է օրենսդիրը։

Սակայն նա չի բացառել արեւմտյան երկրների մասնակցությունը Իլ-76-ին հարվածի կազմակերպմանը։

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի շրջանի վրայով խոցել են ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը, որում փոխանակման համար ուկրաինացի 65 գերի է եղել։ Ինքնաթիռում գտնվող բոլոր բանտարկյալները, ինչպես նաև անձնակազմի վեց անդամները և երեք ուղեկցող անձինք մահացել են՝ ընդհանուր առմամբ 74 մարդ: