|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Կիևի «Դինամոյի» հետ կայացած մրցավեճից հետո «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շփվել է ակումբի մամուլի ծառայության հետ:
- Մենք ցանկանում էինք հնարավորինս շուտ ապահովել չեմպիոնությունը, սակայն դա մեզ չհաջողվեց: Այժմ մենք պետք է կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա:
- Հենրի'խ, «Դինամոն» այս խաղում ձեզանից ուժե՞ղ էր:
- Չէի ասի, որ նրանք մեզանից ուժեղ էին, պարզապես մենք ինքներս շատ կոպիտ սխալներ թույլ տվեցինք, որոնք էլ հանգեցրին բաց թողնված գոլերի: Բայց պետք չէ հիասթափվել, ընդհակառակը` մենք պետք է ավելի քրտնաջան աշխատենք, քանի որ կյանքն այսքանով չի ավարտվում: