|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բոլորին հետաքրքրող` Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպման պարգևավճարների մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Բնականաբար, ֆուտբոլիստները բնամթերքով չեն պարգևատրվել: Նրանք դրամական պարգև են ստացել, չնայած, որ իմ սրտով չէր, քանի որ չհաղթեցին»:
Լրագրողի այն հարցին, թե որքա՞ն են պարգևատրվել, եթե գաղտնիք չէ, ասաց` գաղտնիք է:
«Երկիր»-ի այն հարցին, թե ֆեդերացիան ի՞նչ է մտադիր կամ իրավասու անել հավաքականի խաղերի որակյալ հեռարձակման համար, քանի որ Հայաստան-Ռուսաստան խաղի հեռարձակումն անորակ է եղել և մեծ դժգոհության ալիք բարձրացրել, Ռ. Հայրապետյանը պատասխանեց. «Ես իրավասու չեմ այս հարցում, թե չէ կպատժեի վատ հեռարձակման համար: Սակայն Հանրային հեռուստաընկերությունը նոր ПТС է գնել, և կարծում եմ` այլևս նման խնդիր չի լինի»: