Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պառակտումը երբեք լավ բանի չի հանգեցրել ոչ մի ժողովրդի եւ ոչ մի երկրի, չարությամբ որևէ տեղ զարգացման խնդիրներ չեն կարողացել լուծել. այսօր «Վալլեքս» ընկերության գրասենյակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ հավելել, որ իշխանությունը պատրաստ է ընդառաջ գնալ ընդդիմությանը:
«Չարությանը կարողանում են հաղթել միայն ուժեղները։ Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին թուլացնել զգոնությունը, և համագործակցելով՝ մենք կարող ենք մեր երկրի համար ապահովել լուրջ հաջողություններ։ Այստեղ ևս մենք պատրաստ ենք առաջինը լինել, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարել, և ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին՝ տալ առաջարկություններ»,- նշել է նախագահը։
Նա արտախորհրդարանական ընդդիմության գործողություններում դրական միտումներ է տեսնում. «Ընթանում են հանրահավաքներ, հնչում են ելույթներ, որոնք միտված չեն հասարակության պառակտմանը, որոնք միտված չեն ջարդել-փշրել հասկացողությունները զարգացնելուն, որոնք միտված են քաղաքական պայքարը տեղափոխել նաև որոշակի հարթակներ։ Ինձ դուր է գալիս նաև, որ հանրահավաքի կազմակերպիչները և ոստիկանները կարողանում են իրար հետ աշխատել»։
Ըստ Սերժ Սարգսյանի` այդ ամենի հետեւանք կարող է լինել այն, որ հանրահավաքները նորից անցկացվեն Ազատության հրապարակում: «Եվ սա է հենց Ազատության հրապարակի խորհուրդը։ Եվ եթե իրադարձություններն այսպես զարգանան, ես կարծում եմ, որ մեր համատեղ ուժերով կարող ենք մաքրել այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որ այսօր կամ, ավելի ճիշտ, երեկ գոյություն ունեին իբրև ծայրահեղականություն սնող մի միջավայր»,- ասել է նա։
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։