|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ կապված բազում ուշագրավ պատմություններ կան: Վերջինը կապված է Զատիկի հետ:
Այդ օրը քաղաքապետը մտնում է քաղաքապետարան, շենքի պահակը մուտքի մոտ դիմավորում է նրան եւ ասում. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Նա գլուխը թափահարում է եւ բարձրանում իր աշխատասենյակ: Քիչ անց ներս է մտնում փոխքաղաքապետը եւ կրկնում նույն նախադասությունը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Քաղաքապետը պատասխանում է. «Գիտեմ, նոր պահակն ասեց»: