կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 00:10
Սպորտ

Գյորգեսը հաղթեց Վոզնյացկուն

Գյորգեսը հաղթեց Վոզնյացկուն

Գերմանացի թենիսիստուհի  Յուլիա Գյորգեսը Շտուտգարտում անցկացվող Premier Porsche Tennis Grand Prix-2011 մրցաշարի եզրափակիչում առավելության հասավ  աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկու նկատմամբ:

«Ես գիտեմ միայն այն, որ հաղթել եմ։ Բայց թե ինչպես եմ դա արել, ինձ համար մինչ այժմ գաղտնիք է։ Երբ ես խաղում եմ Կարոլինի հետ, այնպիսի տպավորություն է, որ ես բարձր սար եմ բարձրանում»,- Գյորգեսի խոսքերն է մեջբերում AP-ն։