|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ֆրանսիայի կառավարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես դուրս գալ Շենգենյան տարածքից:
Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները` հղում կատարելով նախագահական նստավայրի իրենց աղբյուրներին: Պատճառն այն է, որ այլ եվրոպական երկրներից Ֆրանիսա են ներգաղթում մեծաթիվ լիբիացիներ եւ թունիսցիներ:
Ինչպես գրում է L'Express-ը, Ֆրանսիայի նախագահին դուր չի գալիս Շենգենյան պայմանագիրն այն տեսքով, որ ներկայումս գոյություն ունի, քանի որ այն թույլ չի տալիս կանխել մեծաթիվ ներգաղթյալների մուտքը Ֆրանսիա: Այդ պատճառով կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել Շենգենյան պայմանագիրը, քանի դեռ այս խնդիրը լուծում չի ստացել:
Հիշեցնենք, որ արաբական երկրներում տեղի ունեցող ապստամբությունների և հեղափոխությունների պատճառով տեղի իշխանություններն ի վիճակի չեն վերահսկել ներգաղթյալների մեծ հոսքը դեպի Եվրոպայի հարավային երկրներ` հիմնականում Իտալիա: Եվ այս պատճառով մի քանի տասնյակ հազար մարդու հաջողվել է անօրինական ներխուժել Շենգենյան տարածք:
Իտալիան, ի վիճակի չլինելով ընդունել այս քանակության ներգաղթյալներ, թույլատրել է նրանց ժամանակավոր մուտք գործել Շենգենյան տարածք: Սա էլ ինչը հարուցել է հարևան երկրների եւ հատկապես Ֆրանսիայի դժգոհությունը: