կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-04 19:45
Աշխարհ

«Ազգային ճակատի» թեկնածուն ցանկանում է Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից

«Ազգային ճակատի» թեկնածուն ցանկանում է Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի  կազմից

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը փետրվարի 4-ին հրապարակել է իր նախընտրական քարոզարշավը:

DW.com-ի հաղորդմամբ` քաղաքական գործչի 114 խոստումների շարքում են ԵՄ կազմից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի և ներգաղթյալներին ընդունելու համար քվոտաներ սահմանելու հարցերը:

Հաղթանակի դեպքում Լը Պենը մտադիր է երկրի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց վեց ամիս անց Frexit-ի մասին հանրաքվե անցկացնել: Բացի այդ, «Ազգային ճակատի» թեկնածուն ցանկանում է Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միավորված հրամանատարության կազմից և ավելացնել երկրի ռազմական բյուջեն:

Մարին Լը Պենի ծրագրերի մեջ է մտնում ոստիկանության աշխատակիցների թվաքանակը 15 000-ով ավելացնելը և նոր բանտերի կառուցումը:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 23-ին, երկրորդը մայիսի 7-ին: