Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին տասնամյակներում մեր ազգային գիտակցության մեջ Ապրիլի 24-ի խորհուրդը դանդաղ, բայց հետեւողականորեն փոխվում է: Զոհի, խեղճի հոգեվիճակն աստիճանաբար վերափոխվում է պայքարը շարունակելու եւ այն տրամաբանական հանգրվանին հասցնելու վճռականության: Հայաստանի անկախացումը նոր հնարավորություններ ստեղծեց հարցի հետապնդման համար, բայց նաև նոր հարցականներ առաջացրեց շատերի մոտ։ Վերստին այժմեական է դարձել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ազգի ֆիզիկական անվտանգության և լինելիության շարունակականության հարցը։ Այս իրավիճակում առավել կարևոր է այն միասնական գիտակցման ձևավորումը, որ Ցեղասպանության ճանաչում ու դրա համար հատուցումը միակ ճանապարհն է մեր ազգային և պետական անվտանգության ապահովման համար։ Բոլոր այլ ճանապարհների ընտրությունը մեզ հանելու է աշխարհի քաղաքական հաշվառելի ուժերի շարքից, դրանով իսկ մեծացնելով այն մշտական վտանգը, որի առջև կանգնած ենք օբյեկտիվորեն՝ գտնվելով աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում։ Այս գիտակցությունը պետք է դրսեւորվի մեր հանդուրժողականության, հարգանքի, ինքնաճանաչողության, աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածներին հանուն պետականության կայացման, հայոց պահանջատիրությունն այդ մակարդակով աշխարհին պարտադրելու գաղափարների շուրջ միավորելու միջոցով:
Սա է աշխարհին՝ իբրեւ արժանապատիվ ազգ եւ ազգային բոլոր երազանքներն ու իղձերն ամբողջացնող, կայացած ուժեղ պետություն ներկայանալու ճանապարհը:
ԵՐԿԻՐ