|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
ԵԽԽՎ-ում երեկ իր ելույթում անդրադառնալով իբր հայ դիպուկահարի կողմից սպանված ադրբեջանցի 9-ամյա երեխայի մասին պնդումներին, որոնք մինչ այդ հնչել էին նաեւ այդ դահլիճում` Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Հայ ժողովրդի համար խորթ են Ադրբեջանին բնորոշ անմարդկային մեթոդները` երեխաներին, քնած մարդկանց, գերիներին սպանելն ու խոշտանգելը, մարդասպաններին ազգային հերոս հռչակելը: Եվ ես Միլի միջլիսի փոխնախագահին խորհուրդ կտայի մեկ անգամ եւս վերհիշել, թե ինչ վայրագություններ են կատարել իր հայրենակիցները Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում»:
Հավելեց. «Հասկանում եմ, որ հայելու մեջ նայելը` հատկապես, որ այնտեղ միայն հրեշի դեմք է երեւալու` ծանր բան է»: