|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի զեկույցի վերաբերյալ ելույթ ունենալու համար հերթագրված 10 անհատ պատվիրակներից 4-ը հայ էին, 6-ը` ադրբեջանցի: Ու թեեւ նիստը նախագահողը հորդորեց զուսպ խոսել ու միայն քննարկվող թեմայի շուրջ` ադրբեջանցիները Հայաստանի ժողովրդավարության եւ արտագաղթի մասին «անկեղծ մտահոգություններից» հետո էլի խոսում էին «օկուպցիայից» եւ «ագրեսիայից»:
«Ծիծաղելի է, որ ադրբեջանցիները մեզ դասեր են տալիս»,- ելույթում հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Իսկ Ջոն Պրեսկոտն ավելի կոշտ խոսեց. «Ինձ թվաց, թե սկսել է քննարկում Ադրբեջանի մասին: Եվ հավելեց. Ադրբեջանն աշխարհի ամենաժողովրդավարական հատվածը չէ»: Ու դիմելով այդ երկրի պատվիրակներին` կոչ արեց. «Այդ էներգիան, որ այդպես դահլիճում եք դրսեւորում` ձեր երկրում դրսեւորեք»: