|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Օգոստոսի 27-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկոսկրի կոտրվածք` հարցականով», «ենթամաշկային հեմատոմա, ճակատի ձախ կեսի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Արկադի Ա.-ն, որը, ըստ բժիշկը տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նրա հորաքույրը հայտնել է, որ ժամը 22.30-ի սահմաններում Արկադի Ա.-ին տեսել է իրենց տանը վայր ընկած, անգիտակից վիճակում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Կարեն Մ.-ն հրավիրվել է բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Սանահին կայարան 44 շենքի բնակարաններից մեկում Արկադի Ա.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում հայհոյել է իրեն, որի պատճառով ինքը ձեռքով հարվածել է նրան և պատճառել վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն: